Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի 186 Ն որոշման մեջ փոփոխություններ կկատարվեն, հարցի մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին՝ ավագանու 5-րդ նստաշրջանի երկրորդ նիստում ներկայացրեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը:
«Ավագանու որոշման նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում գտնվող կայանատեղիի օգտագործումը արդյունավետ և մատչելի դարձնելու նպատակով, մասնավորապես, կայանատեղի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար Երևան համայնքի 2020 թվականի բյուջեով «Կայանատեղիների կառուցում և վերակառուցում» շրջանակներում նախատեսել 49 մլն 201 հազար 700 դրամ»:
Որոշումն ընդունվեց միաձայն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը