Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին համապատասխան գնահատական տալու պահանջով այսօր՝ հոկտեմբերի 19-ին մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ:
Ցուցարարների պահանջով իրենք հանդիպել են դեսպանատան ներկայացուցչի հետ, ով իրենց հետո զրույցում նշել է՝ ի սկզբանե գիտեին Ադրբեջանի կողմից սկսած պատերազմի մասին, նաև գիտեին, որ ադրբեջանական բանակի կազմում հայերի դեմ աշխատում են Թուրքիայի կողմից ուղարկված վարձու ահաբեկիչներ, բայց որևէ հայտարարություն իրենց երկրի ղեկավարի կողմից հնչեցնել չեն կարող:
Հանդիպմանը մասնակից ցուցարարներից մեկն էլ հավելեց, որ դեսպանատանը խոստացել են ներկայացված պահանջների մասին անմիջապես համառոտ զեկույց կազմել և վաղն ուղարկվել Վաշինգտոն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը