ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ այսօր՝ հոկտեմբերի 19-ին, կրկին ցուցարարներ են հավաքվել, այս անգամ ցուցարարների շարքում արցախցի կանայք ու երեխաներն են, ովքեր միջազգային կազմակերպությունից պահանջում են լսել իրենց ձայնը և տեսնել, թե ինչպես են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ոտնահարվում իրենց բոլոր իրավունքները:
«Մենք այստեղ են, որպեսզի մեր ձայնը միջազգային հանրությանը լսելի լինի: Մենք այստեղ ժամանակավոր ապաստան ունենք, բայց մեր հայրերը, ամուսիններն ու եղբայրներն այնտեղ են, ու մենք ուզում ենք վերադառնալ մեր տները: Մենք չենք ուզում, որ մեր երեխաներն ապաստարաններում ու նկուղներում ապրեն»,- նշում է արցախցի կանանցից մեկը:
Ցուցարարներից մեկն էլ ընդգծում է. «Կապ չունի, որ չճանաչված պետության քաղաքացիներ ենք, ուզում ենք, որ մեր ձայնը լսելի լինի: Մեր երխաներն էլ են երեխաներ, ինչպես աշխարհի բոլոր երեխաները, նրանք էլ են ուզում ապրել, նրանք էլ են ուզում դպրոց գնալ, մարդավարի ապրել: Ուզում եմ մեր ձայնը լսելի լինի ՄԱԿ-ին, գոնե արձագանքեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը