17 10 2020

Թշնամին ռազմական տեխնիկան կայանել են քաղաքացիական բնակավայրերում․ Դավիթ Բաբայան

Թշնամին ռազմական տեխնիկան կայանել են քաղաքացիական բնակավայրերում․ Դավիթ Բաբայան

ԱՀ նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանը հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին ու մյուս խաղաղ բնակավայրերը, ի՞նչ է, սպասում են, որ մենք տեղներս նստենք ու պատերազմենք միայն մարտի դաշտո՞ւմ, ինչպես եղել է Արցախի առաջին կամ 2016 թվականի ապրիլյան պատերազմների ժամանակ։ Բնական է, որ եթե նրանք պատերազմում են ու թիրախավորում են մեր քաղաքներն ու գյուղերը, ցեղասպանություն են իրականացնում, մենք պետք է համարժեք պատասխան տանք։ Սակայն մենք չենք թիրախավորում քաղաքացիական օբյեկտները, մեր հիմնական թիրախները ռազմական օբյեկտներն են և իրենք էլ շատ նենգ քաղաքականություն են վարում՝ ռազմական տարբեր տեխնիկաներ, հատկապես՝ հրետանի, բնակելի թաղամասերում։ Այս դեպքում մենք ստիպված ենք չեզոքացնել այն կետերը, որտեղից մահ է սփռվում Արցախի վրա, հետևաբար՝ եթե տուժում է քաղաքացիական բնակչությունը, դա նրանց մեղքով է, որ ռազմական տեխնիկան կայանել են քաղաքացիական բնակավայրերում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ