Այսօր՝ հոկտեմբերի 16-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ՝ ի նշան բողոքի, որ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի օրերին ոչ մի կոնկրետ հայտարարություն չի անում միջազգային կառույցը:
Երկար կոչերից ու վանկարկումներից հետո գրասենյակի ներկայացուցիչներից մեկն ամեն դեպքում ցուցարարներին ընդառաջ եկավ, սակայն նշեց, որ ինքը ոչ մի հարցի պատասխան չունի:
«Մենք գիտենք այդ դեպքերի մասին, և դրա մասին շատ ենք խոսում: Այն, ինչ հիմա պահանջում եք, մենք արդեն դա անում ենք: Այս պահին ոչ մի պատասխան չեմ կարող տալ, որովհետև չեմ ցանկանում հարցազրույց տալ, եթե դուք ուզում եք հարցազրույց, կարող ենք դա կազմակերպել լրագրողների ներկայությամբ, մենք չենք հրաժարվում: Հիմա չեմ կարող ձեր հարցերին պատասխանել, համակարգողն էլ այստեղ չէ»,- ասաց ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչը և հավելեց՝ մենք այստեղ չենք եկել ձեր հարցերին պատասխանելու, մենք կարծել ենք, որ պետք է նամակ փոխանցեք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը