16 10 2020

Պետք է ամեն կերպ օգնել և օժանդակել ադրբեջանցիներին հանգիստ գերի հանձնվել․ Արգիշտի Կիվիրյան

Պետք է ամեն կերպ օգնել և օժանդակել ադրբեջանցիներին հանգիստ գերի հանձնվել․ Արգիշտի Կիվիրյան

Պետք է ամեն կերպ օգնել և օժանդակել ադրբեջանցիներին հանգիստ գերի հանձնվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Մի բան ասեմ։ Մարդը եթե գիտի, որ գերության ժամանակ իրեն վիրահատելու են, կերակրելու են, որևէ անմարդկային վերաբերմունք չեն ցուցաբերելու, ինքը կյանքի համար առավել վտանգի պարագայում կնախնտրի ձեռքերը բարձրացնել ու գերի հանձնվել։ Այլ պարագայում կռվելու ա մինչև վերջին փամփուշտը։ Այնպես որ, աշխատեք ստեղծել առավել շատ նյութեր ադրբեջանցի գերիների նկատմամբ «առավել հումանիտար վերաբերմունքի» մասին, թե ինչ լավ են իրենց կերակրում ու պահում գերության մեջ և աշխատեք այդ կարգի նյութերը ադրբեջաներեն թարգմանված առավելագույնը տարածել իրենց բնակչության շարքերում։ Պետք է ամեն կերպ օգնել և օժանդակել ադրբեջանցիներին հանգիստ գերի հանձնվել...»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ