Ձեր լռության ամեն վայրկյանը մեկ մարդու` ձեզ համար այդքաա՜՜ան կարևոր կյանքի իրավունքի անդառնալի խախտում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Երբ աշխարհին պետքա Ազնավուր, Քրքորյան, Շեռ…նրանք հայերի արժեքը լավ գիտեն
Երբ աշխարհին պետքա կենտրոն, որտեղ ճկուն ուղեղ պետք է աշխատի` հայերի տեղը գիտեն…
Երբ 4 տարեկան մանուկնա պայքար մղում իրա ապրելու ու կյանքի իրավունքի համար, երբ մի ողջ սերունդ ցեղասպանվումա…հայերի մասին բոլորը լուռ են…
Մարդու իրավունքները միայն դրոշակի տեղ կիրառող միջազգային հանրությունը լուռա, ու բացի հորդոր վշտակցելուց ոչինչ չի անում…
Մենք ուժեղ գենի կրող ենք ու դեռ վեր կհառնենք…բայց, երբ քաղաքը, որտեղ դուք եք ծնվել այլևս չլինի ու դուք ստիպված լինեք շարունակել ապրել, բացի խորը վշտակցումից ոչնչի այլևս արժանի չեք լինելու…
Ձեր լռության ամեն վայրկյանը մեկ մարդու` ձեզ համար այդքաա՜՜ան կարևոր կյանքի իրավունքի անդառնալի խախտում է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը