15 10 2020

Իսպանիայի կոնգրեսականները թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն են տարածել

Իսպանիայի կոնգրեսականները թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն են տարածել

Իսպանիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել:

«Միջազգային հանրությանը կոչ ենք անում ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ