15 10 2020

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել Լիլիթ Թադևոսյանը

Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել Լիլիթ Թադևոսյանը

Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ին կայացած նիստում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, ընտրվել է ՀՀ վճռաբեկ  դատարանի նախագահի թեկնածու:

Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում կներկայացնի Ազգային ժողով:

Նշենք, որ Վճռաբեկ դատարանի նախագահը Երվանդ Խունդկարյանն էր, որը, ընտրվելով Սահմանադրական դատարանի դատավոր, թողել է այս պաշտոնը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ