Չնայած հումանիտար հրադադարին, հակառակորդն օգտվելով առիթից արդեն այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ՝ գրեթե ճակատի ամբողջ երկայնքով, հատկապես հարավային ուղղությամբ: Տեսաուղերձի ժամանակ այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ: Հասկանում ենք, որ հակառակորդին ստիպել զինադադար, ունենք ընդամենը մեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար: Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր հումանիտար ստանձնած առաքելության պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը