14 10 2020

ՌԴ ԱԳՆ ղեկավարը վստահ է, որ Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է

ՌԴ ԱԳՆ ղեկավարը վստահ է, որ Ղարաբաղում քաղաքական կարգավորումը հնարավոր է

«Երբ քաղաքական ղեկավարներն ու դիվանագետները համաձայնության են գալիս կրակը դադարեցնելու մասին, որպեսզի դա լինի էֆեկտիվ, պետք է նույն պահին զինվորականները քայլեր ձեռնարկեն կրակը դադարեցնելու մասին։ Մեր գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպել զինվորականների մակարդակով և համաձայնեցնել այդ մեխանիզմը, որի մասին ասվում է մեր փաստաթղթում և որը մինչ օրս դեռ ոչ ոք չի սկսել քննարկել: Պետք է մեխանիզմներ լինեն, որպեսզի երկու կողմից էլ հրադադարի պահպանմանը հետևեն»,- ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Քաղաքական կարգավորումը հնարավոր է, առաջարկները, որոնց շուրջ համանախագահներն աշխատել և աշխատում են շարունակում են բանակցությունների սեղանին լինել»,- ասաց ՌԴ արտգործնախարարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ