13 10 2020

Այդ ցեղասպանակիր երկու պետություններին չկանգնեցնելու դեպքում, դա կդառնա գոլբալ աղետ

Այդ  ցեղասպանակիր երկու պետություններին չկանգնեցնելու դեպքում, դա կդառնա գոլբալ աղետ

«Հրադադարի պայմանավորվածության խախտումն Ադրբեջանի հոգեկերտվածքն ու ոճն է, որը որդեգրվել է տարիներ առաջ։ Մենք չպետք է սպասենք, որ այդ թղթի վրա որոշումները կսկսեն աշխատել, այլ պետք է ակնկալենք պարտադրանք Ադրբեջանին համանախագահների պետությունների կողմից, ոչ միայն Ռուաստանի, այլ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, եթե պետք է՝ պատժամիջոցներով»,- Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադառնալով Մոսկվայում Ադրեբջանի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածությանը, ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Այդ օրը, որ պայմանավորվածությունը կնքվեց, ես ում կարողացել՝ զգուշացրել եմ Արցախում, որ լինեն զգոն, որովհետև հենց  այս պայմանավորվածությունը կդառնա իրենց ակտիվացման համար միջոց։ Այսինքն, մենք դրան պետք է լինենք պատրաստ»,- ասաց Ալավերդյանը։

Իրավապաշտպանի խոսքով, Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական հանցագործությունների համար Հայաստանը պարտավոր է դիմել բոլոր միջազգային լծակներին՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ «Եվ ոչ թե հայ ազգի շարունակելիության ուղղակի գոյատևման համար, այլ որովհետև մենք այդ առաքելությունը և պարտավորությունն ունենք քաղաքակիրթ մարդկության առջև։ Այդ  ցեղասպանակիր երկու պետություններին չկանգնեցնելու դեպքում, դա կդառնա  ոչ միայն տարածաշրջանային, այլև գոլբալ աղետ, դրա համար մենք պարտավոր ենք դա անելու։ Ճիշտ ժամանակն է օպերատիվության այն պետությունների համար, որոնք ամենամեծ ազդեցությունն ունեն աշխարհում»։

Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչմանը՝ նշեց, որ ՀՀ-ն առանց վարանելու պետք է ճանաչի Արցախի Հանրապետության կառավարության  օրինականությունն ու լեգիտիմությունը։

«Դա  տալիս է այն հնարավորությունը, որ բոլոր գործիքներն իրենք կկարողանան կիրառել՝ պայմանագրերը քաղաքական, ռազմական և  այլն, և ես կարծում եմ՝ դրա համար լինելու է փաստաթուղթ  կամ փաթեթ, ու այդ փաթեթը պետք է տարածվի առնվազն հորդորելով նախ և առաջ այն պետություններին, որոնք  ներկայացված են համանախագահներով Մինսկի խմբում և  կան մի քանի հասցեատերեր․ դրանք պետություններն են, որոնք այդքան մեծ  կախվածություն կամ համագործակցություն չունեն Թուրքիայի հետ․ նրանց  համար ավելի անվտանգ է Արցախի ճանաչումը։ Օրինակ՝ Լատինական Ամերիկայում,  Աֆիկայում կամ Ասիայում անցել են ցեղասպանական այդ վտանգով։

Եվ երրորդը՝ շատ կարևոր խումբ է․ դրանք  12 եվրոպական պետություններն են, որոնք 1991 թվականի դեկտեմբերին կոչով են հանդես եկել, որ կճանաչեն բոլոր նախկին սովետական հանրապետությունները՝ հետագայում դրան տալով տեղ, որ ճանաչում են նրանք նախկին սովետական սահմաններով։ Այդ պետությունները որոշ առումով պատասխանատվություն են կրում՝ ամեն անգամ ասելով, որ իրենք ճանաչում են Ադրբեջանի  տարածքային ամբողջականությունը, դրա մեջ հասկանում են Ադրբեջանին չպատկանող Արցախի հանրապետության տարածքները․ նրանք պատասխանատվություն են կրում, քանի որ լեզու են դրել Ադրբեջանի բերանում։ Ես կրկնում եմ՝ դրանք պետք է հնչեցվեն։  Մենք պետք է հստակեցնենք, որ միջազգային հանրությունը կրում է պատասխանատվություն այդ ցեղասպան երկու պետությունների բերանում լեզու դնելով, իսկ հիմա էլ զենք դնելով, որը ոչնչացնող է և՛ մարդկային, և՛ քաղաքացիական ռեսուրսները։ Եվ այս բոլոր գործիքակազմերը թողած մի կողմ, մենք մի քանի սկզբուքներով ենք առաջնորդվում, որը ես շատ հարգում եմ՝ ուժի չկիրառումը, ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը, բայց դրանք բացել է պետք, մենք ոչ թե Արցախ ունենք, որը որոշվել ինքնորոշել, օրինակ Շոտլանդիայի նման, այլ Արցախին ցեղասպանական վտանգ է սպառնում»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ