ԱՄՆ ամենահայաշատ քաղաքում՝ Լոս Անջելեսում հայ համայնքը բազմամարդ բողոքի խաղաղ ցույց է անցկացրել Թուրքիայի հյուպատոսության առջև:
Մինչ հյուպատոսություն հասնելը հայ համայնքի ներկայացուցիչները երթ են անցկացրել «Արցախը հարձակման տակ է. Խաղաղության երթ» կարգախոսի ներքո,- գրում է abc7 հեռուստաալիքը:
Ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցներն անդրադարձել են հայերի ցույցին՝ նշելով, որ մասնակիցները չափազանց խաղաղ են:
Ցուցարարները ծածանում են Հայաստանի և Արցախի դրոշները և վանկարկում՝ «Հայաստանը խաղաղություն է ուզում», «Արցախը Հայաստան է» և «Թուրքիան մեղավոր է ռազմական հանցագործությունների համար», փոխանցում է ktla հեռուստաալիքը:
«Համախմբվելով այսօր որպես համայնք՝ համերաշխությամբ, մենք հույս ունենք ցույց տալ միջազգային համայնքի գործելու կարիքը, միջազգային հանրության կողմից Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան դատապարտելու և այդ երկրների հանդեպ անհապաղ պատժամիջոցներ կիրառել կարիքը»,- ասել է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի հասարակայնության հետ կապերի գծով տնօրեն Ալեքս Գալիցկին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը