10 10 2020

ԵԱՀԿ նախագահը ողջունել է մարդասիրական զինադադարը Ղարաբաղում

ԵԱՀԿ նախագահը ողջունել է մարդասիրական զինադադարը Ղարաբաղում

ԵԱՀԿ նախագահը ողջունել է մարդասիրական զինադադարը Ղարաբաղում. համաձայնագիրը ճանապարհ է բացում բովանդակալից բանակցությունների համար, հաղորդում է РИА Новости-ն:

«ԵԱՀԿ գործող նախագահ (Ալբանիայի վարչապետ) Էդի Ռաման ողջունում է մարդասիրական զինադադարը, որը Մոսկվայի բանակցություններից հետո ուժի մեջ է մտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:

Մեզ կայունություն է պետք, ինչպես աշխարհում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ իրականացվող գործընթացներում: Ադրբեջանի և Հայաստանի միջև այս համաձայնագիրը ճանապարհ է բացում բովանդակալից բանակցությունների համար», - ասվում է Ալբանիայի գրասենյակի Twitter-ի հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ