08 10 2020

Նրան նշանակելը սպառնալիք էր ազգային անվտանգությանը. Վանեցյանը` Քյարամյանի մասին․ Sputnik Արմենիա

Նրան նշանակելը սպառնալիք էր ազգային անվտանգությանը. Վանեցյանը` Քյարամյանի մասին․ Sputnik Արմենիա

Sputnik Արմենիա-ն գրում է․

«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, մեկնաբանելով Արգիշտի Քյարամյանի` ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելու լուրը, հայտնել է, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը սպառնալիք էր ազգային անվտանգությանը։ Վանեցյանը նման կարծիք է հայտնել Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Հենց սկզբից եմ ասել, որ Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելը սպառնալիք է ազգային անվտանգությանը»,–ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Միքայել Համբարձումյանը։

Քյարամյանը շատ կարճ պաշտոնավորեց` ընդամենը 4 ամիս։ Նա ԱԱԾ տնօրեն էր նշանակվել այս տարվա հունիսի 8-ին։ Ավելին, նա ԱԱԾ համակարգ էր ոտք դրել տնօրենի պաշտոնում նշանակվելուց մոտ մեկ ամիս առաջ` որպես ԱԱԾ փոխտնօրեն։ Դրանից առաջ նա 1 օրով նշանակվել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։

Ավելի վաղ` 2019 թվականի մարտի 1-ից, Քյարամյանն աշխատել է որպես ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա ղեկավարի տեղակալ, հետո նաև պետի ժամանակավոր պաշտոնակատար»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ