08 10 2020

Ահա և «Հայկական ժամանակը» մտավ բանակ ու պատերազմ․ Հովհաննես Իշխանյան

Ահա և «Հայկական ժամանակը» մտավ բանակ ու պատերազմ․ Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ահա և «Հայկական ժամանակը» մտավ բանակ ու պատերազմ։ Հայաստանի Հանրապետության խմբագիր-վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հոդվածների ոճով դավաճաններ ա որսում։ Դավաճանների մեջ քննում ա «քաղաքական ուղղորդումը»։

Նա գրում է, որ մի քանի օր առաջ ահազանգ է ստացել, թե ինչ-որ մարդիկ կռվող զինվորներին համոզել են, թե Նիկոլը հողերը ծախել է, թե սա պայմանավորված պատերազմ է։

Նախկին լրագրողը որոշել է, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ ձև կարողացել են հասնել մարտական գործողությունների իրականացման վայր, որ էս լիրիկան ասեն։

Իսկ իրական ահազանգը, որ ստացել է այն է, որ իր ոտքերի տակից սողում է իշխանությունը, քանի որ պատերազմով ակնհայտ դարձավ թե՛ քաղաքական հետապնդումների, թե՛ արտաքին քաղաքականության նրանց կործանիչ արարքները։ Էս խմբագրականներն էլ ահազանգ են, որ Հայաստանը վտանգված ա այս մարդու ձեռքին։ Էլ ո՞նց պիտի շեղվի այն, որ զոհերը նրանց խղճին են։ Իհարկե, դավաճաններ որսալով։

Ասվել էր, որ եթե կորոնավիրուսի ժամանակ իշխանությունը մեղքը գցեց Էջմիածնեցի կնոջ վրա, հիմա էլ որևէ ղարաբաղցու, որևէ գորիսցու, որևէ զինվորի վրա կգցի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ