Դիմակ կրե՛ք, խնայե՛ք բժիշկներին, որոնք զբաղված են վիրավոր զինվորներին փրկելով, գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Դիմակի պատշաճ կրումը, ձեռքերի ախտահանումը և ֆիզիկական տարածության պահպանումը երաշխավորում է կորոնավիրուսի տարածման կանխումը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը գրել էր, որ վերջին օրերին ունենք կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճ: Եթե այս միտումը շարունակվի, ապա լրջագույն խնդիրներ կստեղծվեն մեր առողջապահական համակարգի համար: