Հաշվի առնելով հայտարարված ռազմական դրությունը և ստեղծված պատերազմական իրավիճակը, ելնելով ՀՀ բոլոր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների և իրավունքների ապահովման գերակայությունից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ժամանակավորապես կասեցնում է քաղաքացիական ծառայության, պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների և օրենսդրությամբ սահմանված մրցութային ընթացակարգով համալրվող այլ թափուր պաշտոնների մրցույթների իրականացման գործընթացը։
«Հիմք է ընդունվել այն իրողությունը, որ ՀՀ շատ քաղաքացիներ հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու նպատակով զորակոչվել կամ կամավորագրվել են և այդ պատճառով զրկված են մրցույթներին մասնակցելու հնարավորությունից։
Մրցույթների իրականացման գործընթացը կվերսկսվի ռազմական դրության ավարտից հետո, ինչի վերաբերյալ կլինի հավելյալ իրազեկում»,– ասվում է ԿԳՄՍՆ–ի տարածած հաղորդագրությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը