07 10 2020

ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա․ Պեսկով

ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա․ Պեսկով

Ռուսաստանը, կատարելով Հավաքական անվտանգության պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, կարող է պաշտպանել Հայաստանը, բայց այդ պարտավորությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա: Այս մասին չորեքշաբթի լրագրողների հետ զրույցում  հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Պարտավորություններ անվտանգության առումով կան, եթե ՀԱՊԿ անդամ երկիրը ենթարկվում է ինչ-որ ագրեսիայի, դրսից հարձակմամ։ Այս դեպքում պայմանագրի անդամ երկրները պարտավոր են պաշտպանել այդպիսի պետությունը», - ասել է Կրեմլի խոսնակը:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞ր դեպքում է Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ զինվորականներ ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Պեսկովն ընդգծել է, որ դա բխում է ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորություններից:

«Այս պարագայում մենք խոսում ենք Հայաստանի մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ պարզաբանել և սահմանազատել է այս խնդիրը՝ ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա», - բացատրել է մամուլի քարտուղարը:

Նրա խոսքերով, տեղեկությունը, որ Հայաստանի տարածքում որոշակի ռազմական գործողություններ են իրականացվում, չի հաստատվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ