Ադրբեջանական քարոզչության պարզունակության մասին մշտապես է նշվում: Բայց, պարզվում է, որ բացի սեփական հասարակությանը հիմարի տեղ դնելուց, Ադրբեջանը փորձում է հիմարի տեղ դնել նաև միջազգային հանրությանը:
Օրեր առաջ ադրբեջանական քարոզչամեքնենան լուրեր էր տարածել, թե իբր հայկական կողմի հրթիռակոծություններից տուժել են նաև լրագրողներ: Ասածը ավելի հաստատելու համար տարածել էին նաև տեսանյութեր:
Նախօերին նաև մի տեսանյութ տարածվեց, թե իբր ադրբեջանցի զինվորները հայկական գյուղ եմ մտել, հայ կնոջ հետ են զրուցում, ցույց տալիս իրենց մարդասիրությունը:
Պարզվում է, այնքան են շտապել բեմադրության հեղինակները, որ դերասանին փոխելու անգամ ժամանակ չեն ունեցել: Նախորդ տեսանյութի լրագրողը հիմա էլ զինվոր է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը