07 10 2020

Իրանը չի հանդուրժի իր սահմանին ահաբեկիչների ներկայությունը․ Ռոհանի

Իրանը չի հանդուրժի իր սահմանին ահաբեկիչների ներկայությունը․ Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին զգուշացրել է, որ Իրանը չի հանդուրժի իր սահմանին ահաբեկիչների ներկայությունը, որոնց դեմ Իրանը պայքարել է տարիներով. հայտնում է The Tribune-ը:

«Ռոհանին չի մանրամասնել, բայց Հայաստանը մեղադրում է Անկարային Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկիչներին ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղարկելու մեջ»,- գրում է լրատվամիջոցը:

«Իրանը ոչ մեկին թույլ չի տա որևէ պատճառաբանությամբ ահաբեկիչներ  բերել իր սահմանին մոտ, որոնց դեմ Իրանը տարիներով է կռվել: Դա անընդունելի է, և մենք դա ասել ենք հարևան երկների պաշտոնյաներին»,- Ռոհանիի խոսքերն է մեջբերում նախագահական կայքը:

Իրանի նախագահը նաև զգուշացրել է, որ հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ