07 10 2020

Չհավատալ անծանոթներից ոչ մի ձայնային հաղորդագրության և զանգի. Սամվել Մարտիրոսյան

Չհավատալ անծանոթներից ոչ մի ձայնային հաղորդագրության և զանգի. Սամվել Մարտիրոսյան

Շատ հավանական է՝ մաքուր հայերենով շատ զանգեր կամ ձայնային հաղորդագրություններ  ստանաք: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում զգուշացրել է չհավատալ անծանոթներից ստացված տեղեկություններին:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Հիմա մի շատ կարևոր բան ձայնային հաղորդագրությունների և մեսենջերներով զանգերի մասին։ Դուք շատ հավանական ա մաքուր հայերենով նման զանգեր կամ հաղորդագրություն ստանաք։

Ու դե պարզ ա չէ, որ ադրբեջանցին չի կարող մաքուր կամ քյարթ հայերենով խոսել։ Բայց, ինչ են անում։ Ֆեյքերով կապվում են լիքը մարդու հետ։ Առաջարկում են գրավոր տեքստ, կարդալ, ձայնագրել և իրենց ուղարկել։ Դիմացը վճարում են։ Մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ են անում, քանի որ հայ ֆեյքերով են հետները շփվում։

Եթե կարճ. ՉԵՆՔ ՀԱՎԱՏՈՒՄ ՈՉ ՄԻ ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԶԱՆԳԻ ԱՆԾԱՆՈԹԻՑ։ ՆՈՒՅՆԻՍԿ ԵԹԵ ԼԱՎ ԲԱՆԵՐ Ա ԱՍՈՒՄ։ Դա էլ են անում. դուրեկան կամ վստահելի բաներ են ուղարկում, որ սովորեք, որ նորմալ թվա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ