Ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը բավական կարևոր օգնություն է հատկացրել Արցախի Պաշտպանության բանակին։ Այս մասին 24news.am-ին հայտնել են բանակին մոտ կանգնած մեր աղբյուրները՝ չհստակեցնելով օգնության տեսակը։
«Ռազմական գաղտնիք է, միայն կարող ենք ասել, որ այդ օգնությունն արդեն կիրառվում է ըստ անհրաժեշտության և նպատակին է հասնում», - ասել է մեր աղբյուրը։
Ի դեպ, տեղեկությունների համաձայն բացի Կարապետյանից ռուսաստանահայ բազմաթիվ այլ խոշոր գործարարներ սկսել են սեփական նախաձեռնությամբ հատկացումներ անել մարտնչող զորքերին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը