Վերջին 48 ժամվա մեջ Արցախի դեմ կռվող 36 սիրիացի ահաբեկիչ է սպանվել։
Քրդական ANF–ը հայտնում է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջան տեղափոխված եւ Արցախի դեմ կռվող սպանված սիրիացի ահաբեկիչների թիվը հասել է 64–ի։
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի կողմից ահաբեկիչներ Ադրբեջան տեղափոխելու փաստը հաստատել են մի շարք միջազգային լրատվամիջոցներ եւ պետությունների ղեկավարներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը