Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հուլիսյան պարտությունից հետո Իլհամ Ալիևին հաջողվեց պահել իշխանությունը միայն Թուրքիայի աջակցության շնորհիվ։ Բայց դա իր գինն ունեցավ, ու հիմա «ադրբեջանական մսով» Թուրքիան Հարավային Կովկասում «բորշ է եփում»՝ նպատակ ունենալով մտնել տարածաշրջան։
Սա բերել է նրան, որ Ալիևը հիմա պատանդ է։ Պատանդ է թուրքերի ձեռքում, պատանդ է սեփական ստերի ձեռքում, թե, իբր, հայերը սովից կոտոշավոր են ու «բլիցկրիգով» իրենք կարող են լուծել և՛ Արցախի հարցը, և՛ անգամ Հայաստանի հարցը, բայց նա տապալվում է։
Սակայն այստեղ պետք է հասկանալ, թե ով է գալու Ալիևի կլանից հետո։ Հիմա կա մեծ հավանականություն, որ Բաքվում կլինի Էրդողանի խամաճիկային ռեժիմը։ Արդյունքում Թուրքիան «կմտնի» տարածաշրջան, բայց «ետնամուռթից», այն է՝ Ադրբեջանը փաստացի պետություն-կցորդ դառձնելով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը