Այս օրերին Արցախում ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությունը և նրա միջամտութույամբ Սիրիայից վարձկանների ու ահաբեկիչների տեղակայման փաստը, պատմաբան Հայկ Դեմոյանի խոսքով, իրականում 1990-ականների արցախյան ազատամարտի դրվագային կրկնությունն է՝ ժամանակակից զինտեխնիկայով:
«1990-ականների թեժ մարտական փուլին էլ Թուրքիան ներգրավված էր ղարաբաղյան պատերազմում իր ռազմական ներուժով ու գրոհայիններով: Ես այդ փաստին անդրադարձել եմ իմ աշխատություններու բավական մանրամասներով:
Դեռևս հայր Ալիևի օրոք երբ դեռ ճգնաժամ էր ադրբեջանական բանակում և քաղաքական իշխանության շրջանում իսկ հայկական ուժերը հասցրել էին ճակատում շահեկան դիրքեր վերցնել, ռազմաքաղաքական ճգնաժամն հաղթահարելու համար հայր Ալիևը դիմեց Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Սուլեյման Դեմիրելին՝ օգնության խնդրագրով, իսկ այդ նամակը հրապարակվեց այն ժամանակ միջազգային մամուլում: Հայցված օգնությունից հետո ռազմական գործիչ գործուղվեց Ադրբեջան, նշանակվեց Հեյդար Ալիևի ռազմական խոհրդական ու Թուրքիայից 450 թուրք սպաներ, հատուկ ջոկատայիններ, հատուկ զորամիավորումներ, գրոհանիններ (այդ թվում՝ «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորումից) տեղափոխվեցին Ադրբեջան՝ կռվելու հայի դեմ: Այս պատերազմով Թուրքիան լոկալ խնդրից բացի ունի հեռահար նպատակներ, այդ թվում՝ գեոքաղաքական մասշտաբում:
Կովկասում ձգտում է դոմինանտ դառնալ՝ օգտագործելով Ադրբեջանին Թուրքիան ուզում է իր կշիռն ավելացնել, հասնել նրան, որ հաշվի նստեն գերտերություններն իր հետ:
Պատերազմելով՝ Թուրքիան փորձում է ահաբեկել պաբերական ագրեսիվ գործողություններով ներսի ու դրսի հայերիս դեմ, մեր մեջ փորձում է ներմուծել վախ ու սերունդների մոտ ձևավորել մի գիտակցում, թե Հայստանը այն վայրը չէ, որտեղ դու կարող ես ապրել անվտանգ, կենսագործունեություն ծավալել ու սերունդներ ստեղծել․ ու այսպես տասնամայկաներով ներքին ուժերը ջլատելու են։ Բացի այդ, Թուրքիայի կրակոցն ուղղված է գերտերությունների դեմ: Այնպես որ, սա առաջինը չէ ու կարող է կրկնվել ժամանակի մեջ պարբերաբար:
Ու եթե որպես պետություն, սա չհասկանա մեր պետական քաղաքական վերնախավը ու չփոխի վերաբերմունքը սեփական քաղաքացիների, պետության անվտանգության, պետականության նկտամամբ, մենք, ցավալիորեն, կորցնելու շատ բան կունենանք: Պետությունն իշխանության գալու և եկամուտներ ստանալու միջոց չէ, իշխանության գալն անձի կամ կուսակցությունների համար առաջնահերթորեն պետք է դառնա պետության անվտանգությունը ուժեղացնելու գիտակցում, պատասխանատվություն: Չմոռանանք՝ Իսրայելն իր գոյության 30 տարիների ընթացքում 4 -5 կարճաժամկետ պատերազմներ տարավ արաբական 5 պետությունների դեմ՝ ընդհուպ 3-6 օրվա ընթացքում տալով 7-8000 հազարներով զոհեր: Բայց Իսրայելն աղերսագրերով չէր դիմում միջազգային հանրությանը, հույսը դնում էր միայն իր ներքին համախմբվածության վրա: ԱԶԳ-ԲԱՆԱԿ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ գիտակցումը պետք է ամրանա մեր մեջ, ձևավորվող սերունդների դաստիարակության մեջ սա պիտի առանցքային դառնա: Այս գոյապայքարով մեր բանակն իր առջև լուրջ խնդիրներ է լուծում ու ապացուցում է մեր կոնսունակությունը, ստիպում է ուժերի նոր կոնֆիգուրացիայում մեզ բոլորովին այլ հարթության վրա ընկալել»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը