02 10 2020

Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին․ Արսեն Ավակով

Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին․ Արսեն Ավակով

Ուկրաինայի իշխանությունները ռազմական օգնություն չեն տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին, հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը:

«Ուկրաինան ռազմական օգնություն չի տրամադրի ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից որևէ մեկին: Բայց ամբողջ երկիրը պետք է բժշկական օգնություն փնտրի՝ դեղահաբեր, վառ երևակայությամբ պատգամավորների համար», - գրել է Ավակովը Twitter-ում:

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր «Ժողովրդի ծառա» նախագահամետ խմբակցությունից Լյուդմիլա Մարչենկոն «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ Ուկրաինան այսօր պատրաստ է աջակցել Ադրբեջանին, այդ թվում՝ ռազմական ուղղությամբ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ