Մինչ սահմանին պատերազմ է, որոշ սորոսածռականներ «պատերազմում» են Պուտինի դեմ․ Բագրատ Եսայան
ՏՆտեսագետ Բագրատ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Մինչ Արցախում ամբողջ հայությունը կենաց մահու պատերազմ է մղում թուրքադրբեջանական հրոսակների դեմ, Հաղթելու անկոտրում կամք ու վճռականություն դրսևորելով, որոշ սորոսածռական տականքներ «պատերազմում» են Պուտինի դեմ, ամեն ջանք գործադրում են հայ-ռուսական առանց այն էլ խաթարված հարաբերությունները վերջնական փչացնելու ուղղությամբ։ Ո՞վ կարող է բացատրել, սա պարզ դավաճանությու՞ն է, թե՞ սրանք ուղեղի ինչ որ յուրահատուկ հիվանդությամբ են տառապում։ Ամեն դեպքում, հասարակությունից սրանց մեկուսացումը դառնում է կենսական խնդիր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը