ՄԻԵԴ որոշման մեջ կոչ է արվում Ադրբեջանին ու հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցների կիրառումից, որոնք կառաջացնեն կոնվենցիայով երաշխավորված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումներ: Լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Եթե ընդհանուր նայենք, կարծում եմ, որ այն տեքստը, որը մենք ունենք ՄԻԵԴ-ի կողմից տրված իր որոշման մեջ, ակնկալելի էր: Նախ նշեմ, որ նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա դատարանը կայացնում է միջանկյան միջոց: Դրանք եզակի դեպքեր են, սա թվով 3-րդն է, և դատարանը բոլոր դեպքերում էլ անդրադառնում է երկու կողմերին էլ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը