Ադրբեջանը թույլ չի տալիս օտարերկրյա լրագրողներին մուտք գործել երկիր՝ լուսաբանելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակը։ Այս մասին թվիթերում գրել է RT-ի լրագրող Մուրադ Գաձիևը։
«Միայն հավատարիմ տեղական ու թուրքական մեդիաներին են թույլ տալիս լուսաբանել հակամարտությունը։ Հայաստանը ոչ միայն ապահովում է լրագրողների մուտքը, այլ ակտիվորեն հրավիրում է նրանց՝ գալ և տեսնել, թե ինչ է կատարվում»,-գրել է Գաձիևը։
Նշենք, որ հայտնի է, որ մի շարք օտարերկրյա լրատվամիջոցներ արդեն Հայաստան են գալիս, կամ արդեն Ստեփանակերտում են։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը