ՀՀ-ում շաքարավազի ներկրման գերիշխող դիրք ունեցող գործարար՝ Սամվել Ալեքսանյանի սուրպերամարկետում՝ Yerevan City-ում, շաքարավազը թանկացել է։ Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին շաքարավազի 1 կգ արժեքը 280 դրամ էր։ Երեկ 360 դրամ էր։ Իսկ այսօր՝ 365 դրամ։
Հատկապես այս օրերին, երբ երկիրը պատերազմական դրության մեջ է, անհասկանալի է մեկ օրում շաքարավազի 80 դրամ թանկացումը։
Հրավիրում ենք ՏՄՊՊՀ ուշադրությունը՝ հասկանալու համար, թե ինչի հետ է կապված կտրուկ գնաճը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը