Բելառուսը պատրաստ է ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունում առաջընթաց գրանցելու հարցում: Այդ մասին ասվում է Բելառուսի ԱԳՆ հայտարարությունում, հայտնում է РИА Новости-ն:
Երկրի ԱԳՆ-ն կոչ է արել իր հայ և ադրբեջանցի գործընկերներին՝ հրաժարվել զենքի կիրառումից և գտնել հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներր:
Բելառուսը նաև մտահոգություն է հայտնել ակտիվ մարտական գործողությունների և սահմանին ծանր տեխնիկայի կիրառման հետ կապված:
«Այսօր կարևոր է հնարավորինս արագ դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից»,-ասվում է հայտարարությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը