Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան գրառմամբ իր աջակցությունն է հայտնել հայկական կողմին Լեռնային Ղարաբաղում այսօր առավոտյան սկսված ռազմական գործողությունների կապակցությամբ:
«Համերաշխություն եմ հայտնում մեր հայ բարեկամներին, որոնք կրկին դարձել են Ադրբեջանի կողմից հարձակումների զոհ: Իրավիճակն այս տարածաշրջանում պետք է անհանգստություն առաջացնի և միավորի միջազգային հանրությանը: Ցավում եմ զոհերի համար»,-գրել է Բուայեն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը