ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ: Նրանք նաև կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին վերսկսել հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները: ԵԱՀԿ հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Մենք խստորեն դատապարտում ենք ուժի օգտագործումը և ցավում ենք կյանքերի անտեղի կորուստների համար, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Համանախագահները կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության կարգավորման հարցում կայուն լուծում գտնելու համար», - նշված է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը