Այսօր առավոտյան ժամը 8։00-ին ես հրաման եմ տվել բոլոր մարզային բաժանմունքների նախագահներին բոլոր մարզերում, Երևան քաղաքում՝ պատրաստ լինելու՝ առաջին իսկ հրահանգի դեպքում մեկնել սահման։ Այս մասին այսօր հայտարարել է ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
Միքայելյանը հավաստիացրել է, որ երկրապահները միշտ պատրաստ են պետության, զինված ուժերի հրամանատարության ներքո պաշտպանել հայրենիքը։
«Մի առիթով ես ասել եմ, որ 90-ականներից պատերազմը սկսվել է և չի ավարտվել։ Եվ այսօր էլ շարունակվում է։ Այս քայլով Ադրբեջանը մեզ հնարավորություն է տվել, որ մենք վերջնականապես մեր հաղթանակը կնքենք», - ասաց ԵԿՄ վարչության նախագահը։
Նրա խոսքով՝ սա կլինի վերջին պատերազմը։ Միքայելյանն ասաց նաև, որ երկրապահները համախմբված են և սպասում են պաշտպանության նախարարի հրահանգին։
Սասուն Միքայելյանը հիշեցրեց նաև, որ Ադրբեջանը նախորդ պատերազմում պարտվեց՝ թեև ուներ զինտեխնիկայի և մարդուժիի հսկայական առավելություն։
«Այս անգամ առավել ևս պարտվելու են, քանի որ մեր բանակը ինչպես միշտ մարտունակ է և համալրված ժամանակակից տեղնիկայով», - եզրափակեց Միքայելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը