Մենք նախատեսեցինք այս ուսուցիչների հետազոտությունները, որպեսզի հնարավորինս նվազեցնենք ռիսկերը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:
«Սեպտեմբերի 7-ից արդեն իրականացվում են ուսուցիչների թեստավորումները: Հաշվի առնելով մեծ քանակը, հնարավոր չէր երկու շաբաթում բոլորին անել, նկատի ունեմ նաև մեր լաբարատոր կարողությունները, որոնք թեև վերջին հզորացել են, միևնույնն է հնարավոր չէր ամբողջը 1-2 օրում իրականացնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը