Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները արդեն երկու օր է հացադուլ են իրականացնում ու պահանջում են վարչապետի հետ հանդիպում։ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը սեպտեմբերի 24-ին նույնպես չի անդրադարձել Կառավարության շենքի մոտ հացադուլ իրականացնող քաղաքացիների բողոքին։
Քաղաքացիները վիրավորական են համարում ռուսական կառավարության որոշումը։ Վերջինս որոշել է բացել օդային սահմանները ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների համար, բացառությամբ՝ Հայաստանի։ Սեպտեմբերի 24-ին Կառավարության շենքի մոտ էին հավաքվել նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները՝ բողոքելով վարկային կազմակերպություններից։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անընդունելի է համարում նման ընտրովի լրատվությունը։ Հանրային հեռուստաընկերությունը պարտավոր է անաչառ ու անկողմնակալ լինել, ներկայացնել երկրում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունները, հանրային շահը վեր դասել քաղաքական նախասիրություններից։ Պարբերաբար նկատում ենք, որ Հանրային հեռուստաընկերությունը շրջանցում է կամ հնարավորինս մեղմ է ներկայացնում բողոքի ցույցերը՝ փորձելով քողարկել իշխանությունների նկատմամբ դժգոհությունները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը