Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.00-ին, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվելու է ՀՀ ոստիկանության նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության հերթական փուլը՝ դիմորդների ֆիզիկական պատրաստականության ստուգումը:
Ստուգման ընթացքը լուսաբանել ցանկացող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են ներկայանալ ՀՀ ոստիկանության կրթահամալիր (Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29) սեպտեմբերի 24-ի ժամը 9.45-ի սահմաններում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը