ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստց առաջ դիմեց իր աջակիցներին․
«Շնորհակալություն եմ հայտնում ձեր ակտիվ աջակցության համար․ դա և՛ ուժ է հաղորդում, և՛ տոկունություն, բայց նաև պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը բավական երկար է տևելու՝ ոչ միայն այսօր, այլ երկար ժամանակ։ Ասեմ, որ իմ օրացույցում երեքշաբթի օրը գոյություն չունի, ջնջված է, որովհետև այն անիմաստ է և չեմ ուզում նաև ձեր օրացույցում նույնը լինի։ Դրա համար ձեզ կխնդրեմ արևի տակ այստեղ չկանգնել, գնալ տուն այս անիմաստ դատը մտել է «ռուտինայի» մեջ, այսպես երկար է տևելու և ուղղակի խնդրում եմ ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը