Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Սիփան Փաշինյանը պնդում ա, որ Ալիևի հռետորաբանությունը իբր փոխվել ա հեղափոխությունից հետո՝ մինչև հեղափոխություն ասում էր՝ Երևանը մերն ա ու հետ ենք բերելու, հիմա ասում ա՝ ՀՀ տարածքի վրա չենք հարձակվի առանց սադրանք։
Սիփան Փամինյանը կա՛մ խոսում է մի թեմայից, որից բացարձակ տեղյակ չի, կա՛մ մանիպուլացնում է, ավելի ճիշտ՝ ուղղակի ստում է։ Քանի որ Ալիևը այնուամենայնիվ Երևանը վերադարձնելու և առհասարակ Հայաստանը պատմական ադրբեջանական հողեր համարելու մասին խոսել ա նաև հեղափոխությունից հետո ու մի քանի անգամ, նենց չի, որ մի անգամ ա ասել, մտածենք վրիպել ա աչքից պատգամավորի։
Որևէ հռետորաբանության փոփոխություն այս մասով չկա։ Հա՛մ էն ա ասում, հա՛մ էն, ու տենց վերջի մի 10 տարին ա։ Ու ևս մեկ անգամ կրկնեմ հորդորս՝ մի խոսացեք ադրբեջանական թեմատիկայից, եթե թեմայից գլուխ չեք հանում, մի բարդացրեք բոլորիս կյանքը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը