Զաքար Խոջաբաղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սկսվել է սխալները (սխալվելը) լեգիտիմացնելու պրոցես...
Գիտեք, մարդը կարող է սխալվել, ու հայտնի տեսություններ կան, որոնք հորդորում են՝ չվախենալ սխալվելուց, բայց նրանցից որևէ մեկը սխալը չի լեգիտիմացնում։ Սկզբունքային շատ լուրջ նրբություն կա էդտեղ։
Փաշինյանի հայտարարությունը լուրջ վտանգներով է հղի։
Պետության ղեկավարումն և ընդդիմադիր քաղաքականությունը տարբերվում են նրանով, որ ընդդիմության սխալների արդյունքում պետություն կորցնելու հավանականությունը բարձր չէ, իսկ իշխանության սխալները կարող են պետություն արժենալ՝ ճակատագրական են։ Այլ կերպ՝ «էս խաղը» «դուռակի» չէ ու ոչ էլ «մրոցի», սա ռուսական ռուլետկա է, որտեղ մի քանի անգամ փուստ կրակոցը չի ապահովագրում հաջորդի մահաբերությունից...
Իսկ այս տեքստից հետո, Փաշինյանն, ըստ էության, լեգիտիմացնում է սխալները/սխալվելը։ Ցանկացած էշություն
հետայսու կարող են արդարացնել՝ «դա հենց այդպես էլ պլանավորված էր, դա գիտակցված սխալների խորամանկ ու բարդ ուղին է, որ ամենքին չէ հասու» պատճառաբանությամբ։
Պետք չէ վախենալ սխալվելուց, այո՛, բայց ոչ մի դեպքում չի կարելի լեգիտիմացնել սխալվելը, առավել ևս՝ այնպիսի պատասխանատու գործում, որը պետության ղեկավարումն է, առավել ևս, երբ այդ պետությունն Հայաստանն է...»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը