Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափանիշները հաստատելու մասին» որոշումը:
Հարցը ներկայացնող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրեց, որ Ա Ժ-ի և կառավարոթյան ջանքերով օրենսդրական փոփոխություններ են կատարվել խաղային ոլորտի բնագավառներում՝ նպատակ ունենալով հասարակության հատկապես խոցելի սոցիալական խավի ներկայացուցիչներին հետու պահել այն վտանգներից, որոնք կապված են մոլախաղերով հրապուրվելու հետ: Նրա խոսքով, նախագծով սահմանվում են այն ձափանիշները, որոնց պետք է բավարարեն բնակավայրերում համապատասխան գործունեություն ծավալող կազմակերպությունները և այն հեռավորությունները, որոնք պետք է պահպանվեն կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը