Սահմանի այդ հատվածում հրադադարի ռեժիմը երեկ չի խախտվել, ո՛չ ՀՀ զինված ուժերի կողմից, ո՛չ էլ հակառակորդի կողմից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:
Նշենք, որ ադրբեջանական կողմը հայտնում է, թե սեպտեմբերի 14-ի երեկոյան հայկակական կողմը կրակ է բացել Գաջալի գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով ունեն վիրավոր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը