Ինչպե՞ս է տեսնում Ռոբերտ Քոչարյանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորումը, հարցին էլ ի պատասխան, Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահը պատասխանել է.
«Անկեղծ ասած, մոտակա ժամանակներում լուծման որևէ տարբերակ չեմ տեսնում։ Վերջերս հարցազրույցում ստիպված էի դրա մասին ասել, որովհետև Ադրբեջանը վերջին երեսուն տարվա իրողությունը ժխտում է։ Մենք չենք կարող կայացած փաստերը հաշվի չառնել։ Ստիպված եմ կրկնել, որ Ղարաբաղի ստեղծման իրավական հիմքերն անխոցելի են, Ղարաբաղի անկախության փաստն առկա է։ Հետ պտտել անիվն ու գնալ անցյալ չի կարելի, Ղարաբաղում արդեն երկու սերունդ է մեծացել այն համոզմունքով, որ իրենք նոր պետություն են կառուցել ու նրանք այդ երկրի քաղաքացիներ են։ Քանի դեռ Ադրբեջանը այս պարզ ճշմարտությունը չհասկանա, առաջ գնալու տարբերակ չի լինի։ Մենք պետք է համարենք, որ սա երկարատև գործընթաց է, և մեր կյանքը պետք է կազմակերպենք՝ այս իրողությունից ելնելով։ Եթե ստացվի ավելի շուտ լուծում գտնել, շատ բարի, շատ լավ, բոլորս կուրախանանք, բայց մեր մեկնարկային մոտեցումը պետք է հենց սա լինի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը