Վերջին քսան օրում կորոնավիրուսի երկու հարյուրից պակաս օրական դեպքեր ունենք: Կառավարության նիստի սկսելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա Միաժամանակ հայտնեց, որ մեծ ռիսկեր է պարունակում հանրակրթական հաստատությունների բացվելը: Դա է պատճառը, որ գործում են որոշ սահմանափակումներ: Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ լսել է ծնողների դժգոհություններն առ այն, որ երեխաները պետք է դպրոցում դիմակ կրեն:
«Մեր նպատակն է կամաց-կամաց դուրս գալ սահմանափակումների ռեժիմից: Մոնիթորինգ կիրականացնենք, անհրաժեշտ որոշումներ կկայացնենք, որ մեր երեխաներն օր առաջ լիաթոք շնչեն»,-ասաց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը