09 09 2020

Տնտեսագիտական համալսարանում կորոնավիրուսի դեպք է գրանցվել

Տնտեսագիտական համալսարանում կորոնավիրուսի դեպք է գրանցվել

 Aysor.am-ը գրում է․

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կորոնավիրուսի դեպք է հաստատվել:

«Սեպտեմբերի 2-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հաշվապահական հաշվառման առաջին կուրսում մեկ ուսանող ջերմել է, նրան տուն ենք ուղարկել: Տվյալ ուսանողի մոտ հաստատվել է կորոնավիրուս, բայց պետք է նշել, որ ամսի 2-ից հետո նա բուհ չի եկել», - Aysor.am-ի հետ զրույցում լուրը հաստատեցին ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մեզ հայտնեցին, որ երեկ նույն կուրսում ջերմել է ևս 1 ուսանող, ինչից հետո ամբողջ կուրսը տուն է ուղարկվել։

«Նրանց դասապրոցեսի կազմակերպումն ամբողջությամբ իրականացվում է հեռավար: Այս դեպքի մասին ՀՊՏՀ-ն պատշաճ ծանուցել է Հանուն հիվանդությունների կանխարգելման հայկական ասոցիացիային», - նշեցին բուհից՝ հավելելով, որ ՀՊՏՀ որևէ դասախոսի մոտ կորոնավիրուսով վարակման դեպք չի հաստատվել, իսկ ՀՊՏՀ-ում դասապրոցեսը կազմակերպվել է ՀՀ պարետի սահմանած պահանջներին համապատասխան:

«Ինչ վերաբերում է հարցին՝ հնարավո՞ր է սա հիմք հանդիսանա բուհում դասապրոցեսը դադարեցնելու համար, նշենք, որ մեկ դեպքը չի կարող նման որոշման հիմք դառնալ», - հայտնեցին ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ