09 09 2020

Սա՞ է ժողովրդավարությունը․ ռեպրեսիվ մեթոդներով ասում են՝ սա է ու վերջ․ ներկրողների ակցիան



Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մանրածախ առևտրով զբաղվող ձեռնարկատերերը, որոնք նշում են, թե ապրանքների մաքսազերծման փոփոխություններ են եղել, որոնց պատճառով իրենք ստիպված կլինեն ներկրվող ապրանքի դիմաց մի քանի անգամ ավելի շատ մաքս վճարել:

«Հիմնականում կոշիկ, հագուստ ենք ներկրում։ Նախկինում մաքսազերծումը եղել է 3 դոլար 25 ցենտ, հիմա, փաստով ցույց ենք տալիս, մոտավորապես առնվազն 6 անգամ ավելանում է մաքսային արժեքը, 3000 դրամանոց ապրանքը կդառնա 10 հազար դրամ։ Հետևանքները լինելու են՝ ապրանքների թանկացում, մեր գործունեությունը կարող է դադարեցնենք։ Այս վիճակում են հազարավորներ, որոնք մանրածախ առևտրով են զբաղվում, ունեն աշխատողներ, հարկ են մուծում»,- ասում է ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցները դժգոհություն են հայտնում, որ կառավարությունից որևէ մեկը դուրս չի գալիս իրենց հուզող պատասխանները տալու։

« Ձեր լոլոները լավ գիտենք, թող մեկն իջնի, պատասխանի։ Ուրեմն այսքան մարդը, որ եկել է, իրենց համար ոչինչ է։ Սրա ժողովրդավարությունն է՞լ որն է, ռեպրեսիվ մեթոդներով ասում են՝ սա է ու վերջ»,- ասում են ակցիայի մասնակիցներըը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ