08 09 2020

Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվել են

Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները հանվել են

Արցախ մուտք գործելու եւ ելք կատարելու սահմանափակումները հանվեցին։ Այս մասին որոշում է ստորագրել Արցախի Հանրապետության պարետը։

«Ղեկավարվելով Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» ՆՀ-32-Ն հրամանագրի 2-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով՝ որոշում եմ.

1.Արցախի Հանրապետության պարետի 2020 թվականի ապրիլի 20-ի «Արցախի Հանրապետությունից ելքը սահմանափակելու եւ Արցախի Հանրապետությունից ելքի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 8 որոշումն ուժը կորցրած ճանաչել։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասվում է որոշման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ