04 09 2020

ԱՄՆ-ում կորոնավիրուսի մասին իմացել են 2019-ի հոկտեմբերին․ իտալական մամուլ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի մասին իմացել են 2019-ի հոկտեմբերին․ իտալական մամուլ

ԱՄՆ-ում, հավանաբար, իմացել են կորոնավիրուսի մասին 2019-ի հոկտեմբերին, գրում է Uffici Stampa Nazionali-ն՝ հղում անելով անանուն սերբական բլոգին: Բլոգի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում Predict անվանմամբ վիրուսների հսկողության եւ մոնիթորինգի համար գաղտնի թիմ կա:

Տվյալները գաղտնազերծել է ԱՄՆ կառավարությունը:

Սերբական աղբյուրի հաղորդմամբ՝ տպավորություն է ստեղծվում, որ Predict-ի հանդիպումներին ամերիկացի քաղաքական գործիչները փորձագետներին խնդրել են հանդես գալ Չինաստանի դեմ: ԱՄՆ տեխնոլոգիական ընկերություններին առաջարկվել է համագործակցել Չինաստանում պանդեմիայի մասին գաղտնի տեղեկության որոնման համար: Այդ բոլոր ապացույցները եւ տվյալները պետք է զեկուցվեին Պետդեպարտամենտին եւ առողջապահության նախարար Ալեքս Մայքլ Ազարին:

Մասնավորապես, հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարվել է, որ ամերիկյան հետախուզությունն ակտիվորեն մասնակցում է պանդեմիայի դեմ պայքարին եւ շատ կարեւոր դեր ունի: Այդ համատեքստում ասվել է, որ պետք է ուշադրություն դարձնել Ամերիկայում չինացի ուսանողների ներգրավմանը Չինաստանում պատվաստանյութի հետազոտության մասին գաղտնի տվյալներ հավաքելուն մասնակցելու համար:

2020-ի մարտի կեսերին ԱՄՆ կառավարությունը 3 փուլային ծրագիր է մշակել Չինաստանից փոխհատուցում ստանալու համար: Ծրագիրը ներառում է՝ մարդկանց խրախուսում հայցեր ներկայացնելու համար, ԱՄՆ նահանգներից յուրաքանչյուրում հայցերի տրամադրում: Սպիտակ տան ներկայացուցիչները փոխհատուցման մասին հայցեր կներկայացնեն ԱՄՆ վարչակազմի անունից՝ նշում է կայքը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ