04 09 2020

Վերջին մեկ օրում բացահայտվել է հանցագործության 71 դեպք

Վերջին մեկ օրում բացահայտվել է հանցագործության 71 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 3-ից 4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, խարդախության՝ 9, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 7, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի և թմրամիջոցի հայտնաբերման` 4-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 2, սպանության փորձի, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, խուլիգանության, ծեծի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու, նաև նշված խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, փաստաթղթի կեղծիքի և ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, բնակարանային գողության, սպանության փորձի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 18 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ